Բանակի հոգևոր առաջնորդության նկատմամբ ճնշումներ

Մեր տեղեկատվական համակարգը ստացել է մտահոգիչ տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճնշումներ են գործադրում բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ։

Այս ճնշումների նպատակն է նրանց ստիպել մասնակցել կաթողիկոսին գահընկեց անելու արշավին։

Գնդերեցները մեր զինված ուժերի կազմում իրականացնում են կարևորագույն առաքելություն։ Նրանք ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական աջակցություն են մատուցում մարտական գործողությունների մեջ ներգրավված զինծառայողներին։

Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողություններում ներքաշելը վտանգում է այս ինստիտուտի առաքելությունը և հանդիսանում է լուրջ հարված Հայոց բանակի և ազգային անվտանգության հիմքերին։

More From Author

Երևանի իշխանությունները 2026 թվականի բյուջեում կանխատեսում են վարչական տուգանքներից եկամուտների 31.8% աճ

Ահա՛ «Զանգեզուրի միջանցքը»։ 49 + 50 տարով, ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ-ի 74%, Հայաստանին՝ 26, ու ամենավտանգավորը՝ բաժնեմասերը կարող են վաճառվել։