Երևանի իշխանությունները ձյան մաքրման խնդիրը Գյումրու հետ համեմատելու փորձերը

Երևանի քաղաքային իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, փորձելով իրենց անպատասխանատու և անկարող գործողությունները մեղմել, ձյան մաքրման աշխատանքները տապալելու և քաղաքը պարալիզացնելու թեման փորձում են համեմատել Գյումրու հետ։ Սա ոչ այլ բան է, քան Գյումրու տեղի որոշ քաղաքական գործիչների կողմից իրենց գոյությունը քաղաքում արդարացնելու անհաջող փորձ։ Նրանց հետ ամեն ինչ հասկանալի է՝ իրենց քաղաքը չի հետաքրքրում, կարևոր է միայն իշխանական շեֆի աչքը մտնելը։

Եթե Երևանում տեղի ուներ Գյումրուց մոտավորապես կես քանակությամբ ձյուն, ես հաստատ համոզված եմ, որ մայրաքաղաքը շաբաթներով կմնար անցանցելի վիճակում։ Իհարկե, Գյումրու իրավիճակը ևս իդեալական չէ, բայց այն ի տարբերություն միլիարդներով պարգևավճարներ բաժանող ՔՊ-ականների կառավարած Երևանի՝ իրավիճակը տանելի է։

Այսօր ես կնկարեի, բայց մտքովս չէր անցել, որ երևանյան իշխանությունները Գյումրու վրա կփորձեն ինքնահաստատվել՝ իրենց ապիկարությունը արդարացնելու համար։

Հ․Գ․ Մյուս անգամ «Մայր Հայաստան» կուսակցությանը բնորոշում տալուց որոշ ՔՊ-ական պատանիների հորդորում եմ օգտագործել բացառապես հայամետ քաղաքական ուժ որակումը։ Հիշե՜ք, «Մայր Հայաստանի» սկզբունքային տարբերություններից մեկը՝ էրդողանի ու Ալիևի սիրելի «Քաղաքացիական պայմանագրից» հենց դրանում է կայանում։

Դերենիկ Մալխասան
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ
Ֆեյսբուքյան էջից

More From Author

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից

Արշակ Սրբազանի գործով նախաքննության մարմինը խուճապի մեջ է