Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ, ըստ իս, ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև՝ աստվածային սոսկալի պատիժը։
Այս իրադարձությունը, որը տեղի է ունեցել Արսեն Թորոսյանի ծաղկաձորյան առանձնատունը, ոչ միայն խարան է բոլորի ճակատին և հոգուն, այլև համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն է։ Այն անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
ՀՀ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Վեհափառն ասել է, որ պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չի ընդունի։