Իրականության զգացումը կորցրած, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի բարեկեցությունը չի չափում իրական սոցիալ-տնտեսական ցուցանիշներով, այլ Եվրոպա գնացող-եկող քաղաքացիների թվով։ Սա ոչ թե տնտեսական աճի ցուցանիշ է, այլ փորձ է թաքցնելու հանրապետության ողբերգական վիճակը, որը 7 տարվա ընթացքում ոչ միայն չի բարելավվել, այլ որոշ մարզերում, ինչպիսիք են Շիրակը և Գեղարքունիքը, նույնիսկ վատթարացել է։
Քաղաքական իշխանության հիմնական թերությունը նրա անկարողությունը կատարել իրական, տեսանելի տնտեսական ծրագրեր է։ Փաշինյանի կառավարությունը չի կարող ցույց տալ որևէ լուրջ տնտեսական արդյունք՝ օտարերկրյա խոշոր ներդրում կամ իրականացված մասշտաբային նախագիծ։ Իշխանության միակ «հաջողությունը» պետական պարտքի կրկնապատկումն է։
Այս ամենը հատկապես ցայտուն է դառնում, երբ նայում ենք Շիրակի մարզի իրավիճակին։ Ինքնաթիռի տոմսերի վաճառքի աճը չի կարող փոխարինել այն բանին, որ Շիրակը շարունակում է մնալ աղետի գոտու կարգավիճակում։ Ինչպես որևէ քննադատություն, այնպես էլ ողջունելի փոփոխություն իշխանության 7 տարիների ընթացքում այստեղ չի գտնվել։
Եթե նայենք նախորդ իշխանությունների ժառանգությանը, 1991 թվականից մինչև 2018 թվականը բոլոր կառավարությունները, անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, կառուցապատման և շինարարության ոլորտում իրենց հետքը թողել են։ Դրանք են Անի թաղամասի վերակառուցումը, Լինսի հիմնադրամի կողմից իրականացված շինարարությունները, Մուշ թաղամասի բարեկարգումը և Գյումրու կենտրոնի վերափոխումը։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը, որը պնդում է լինել ժամանակակից և արդյունավետ, նույնիսկ մեկ շենք չկարողացավ կառուցել անօթևանների համար։ Իրենց կողմից սկսված միակ մասշտաբային շինարարությունը՝ Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրը, ավարտին հասցնելու փոխարեն, 2 տարի կառուցվեց, 2 տարի էլ՝ սխալների պատճառով քանդվում է։ Կապսի կիսակառույց ջրամբարը, որը նույնիսկ պետք է լիներ իշխանության հաջողության խորհրդանիշը, մնացել է անավարտ։
Այսպիսով, իշխանության կողմից ստեղծված միակ «հետքը», որը մնացել է Շիրակում, ոչ թե նոր կյանք է, այլ Շիրակ գերեզմանատան մեծացած զինվորական պանթեոնն է։ Սա ոչ թե աճի, այլ կորստի և ողբերգության խորհրդանիշ է։ Այս իրողությունը պարզապես ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է իրականության հետ բախվելու փոխարեն, այն թաքցնելու և շեղելու։ Փաշինյանի կառավարությունը, որը պետք է ժողովրդի բարեկեցությանը ծառայեր, փաստացի դարձել է այն մարզի բնակչության համար, որը 50 տոկոսով ապրում է աղքատության մեջ, իրենց ապրելակերպը բարելավելու փոխարեն, հայտարարում է, թե իրենք լավ են ապրում, քանի որ Եվրոպա գնացող-եկողների թիվը աճել է։ Սա ոչ թե տնտեսական աճ է, այլ իրականության դեմ պայքարի և ժողովրդի նկատմամբ վստահության կորստի ցայտուն դրսևորում է։