Օմանում ընթացող «Camel Beauty Show Festival 2026» փառատոնի ժամանակ 20 ուղտ որակազրկվեցին գեղեցկության մրցույթից։ Այս որոշումը կայացվել է անասնաբուժական տեսուչների կողմից հայտնաբերված կոսմետիկ միջամտությունների փաստի կապակցությամբ։
Հայտնի է, որ ուղտերի շուրթերին ներարկվել էր հիալուրոնաթթու՝ դրանց ծավալը մեծացնելու նպատակով։ Բացի այդ, դերմալ ֆիլլերներն ու սիլիկոնն օգտագործվել էին ուղտերի քթի ավելի վեհաշուք և արտահայտիչ պրոֆիլ ստանալու համար։ Դեմքի արտահայտությունը մեղմելու նպատակով կիրառվել էր բոտոքս, իսկ սապատը ճիշտ չափով ուռեցնելու համար՝ սիլիկոնե մոմ։
Սա առաջին դեպքը չէ, երբ նման սկանդալներ տեղի են ունենում ուղտերի թագավորությունում։ 2018 թվականին Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդուլազիզի անվան ուղտերի փառատոնից որակազրկվեցին տասներկու հավակնորդներ, որոնց շուրթերին կասկածելիորեն ներարկվել էին ֆիլլերներ և բոտուլոտոքս։ 2021 թվականին սաուդյան նույն շոուից հեռացվեց ավելի քան քառասուն ուղտ։
Մրցանակային ֆոնդերը, որոնք սովորաբար հասնում են 66 միլիոն դոլարի, խրախուսում են մասնակիցներին ցանկացած գնով հաղթելու։ Կոսմետիկ նյութերի, ինչպիսիք են բոտոքսը, հիալուրոնաթթուն, ֆիլլերները, սիլիկոնը և հորմոնները, օգտագործումը զգալի վտանգ է ներկայացնում կենդանիների առողջության և բարեկեցության համար։ Այս միջամտությունները կարող են առաջացնել ցավ, վարակներ, այտուցներ, կապտուկներ, հյուսվածքների մեռուկացում և թարախակույտեր, հատկապես երբ դրանք կատարվում են ոչ որակավորված անձանց կողմից՝ առանց պատշաճ ստերիլիզացման կամ վերահսկողության։