Հայաստանում դատարանները դառնում են քաղաքական խաղի դաշտ

Հայաստանում ստեղծված աննախադեպ իրավական պրակտիկան, երբ դատարանները որոշում են ամեն ինչ, հասել է իր հերթին ծանրամարտի ոլորտ։ Դատարաններով են նշանակում սրբազաններ, դատարաններով են թեմի առաջնորդներ նշանակում, դատարաններով են վերականգնում կարգալույծ հոգևորականներին, և հիմա էլ դատարաններով սպորտ են կառավարում։

Հերթական աբսուրդ իրավական գործընթացի կենտրոնում է հայտնվել Ծանրամարտի ֆեդերացիան։ Ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով ճանաչել անվավեր 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր գործող Հայաստանի Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։

Այս իրադարձությունը կարելի էր անցանկալի, բայց ոչ անսովոր իրավական գործընթացի շրջանակներում համարել, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Ծանրամարտի ֆեդերացիան, որը պետք է լինի անկախ սպորտային կազմակերպություն, ղեկավարում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Սա նշանակում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, իրականում, միջամտում է հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ավելին, դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը նույնիսկ թողնում է կասկածներ, թե արդյոք դատավորները ազատ են ճնշումից։ Քաղաքական հաշվեհարդարը և անձնական ամբիցիաները, այս անգամ, դուրս են եկել իրենց սահմաններից և դարձել մեր երկրի հեղինակությանը սպառնալիք։

Այս իրադարձությունը կարող է բերել լուրջ միջազգային սկանդալի, քանի որ բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից նշանակված դատարանները, փորձում է միջամտել Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին։ Սա ոչ միայն խախտում է սպորտային էթիկայի սկզբունքները, այլև վնասում է մեր երկրի միջազգային պատվանունը։

Հուսանք, որ կգտնվեն ավելի օբյեկտիվ դատավորներ, որոնք չեն տրվի շանտաժին և կդասեն մեր երկրի շահերը մանր խմորումներից բարձր։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ

More From Author

Փաշինյանի կառավարությունը ծովակալի կոչում է արժանի, ոչ թե ավտոբուսներ

Պետական և ազգային շահերը, ոչ թե քաղաքական խաղեր