Երևանի իշխանությունները 2026 թվականի բյուջեում կանխատեսում են վարչական տուգանքներից եկամուտների 31.8% աճ

Երևանի քաղաքային իշխանությունը 2026 թվականի համար իր բյուջետային կանխատեսումներում նշել է վարչական իրավախախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցներից եկամուտների 31.8% աճի մասին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ եկամուտները պետք է կազմեն շուրջ 1.5 միլիարդ դրամ։

Այս աճի կանխատեսումը բացահայտում է քաղաքային կառավարման առանցքային փիլիսոփայությունը։ Իշխանությունը չի նախատեսում նվազեցնել իրավախախտումների թիվը, այլ հակառակը՝ դիտարկում է դրանք որպես կայուն եկամտի աղբյուր։

Այսպիսով, տուգանքների գծով մուտքերի աճը ծրագրավորվում է ոչ թե կարգապահության բարձրացման, այլ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցների ընդլայնման և դրանցից եկամուտների առավելագույն օգտագործման շուրջ։

Այս քաղաքականությունը իրականացվում է սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում, երբ աշխատավարձերի և կենսաթոշակների էական բարձրացումը չի ապահովվում, հանրային ծառայությունների որակը շարունակում է խնդիրներ ունենալ, իսկ քաղաքային միջավայրը և ենթակառուցվածքները մնում են անբարեկարգ։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը նախընտրում է տուգանել քաղաքացիներին՝ հենց իր սեփական ձախողումների համար, վարչական տուգանքը դարձնելով ոչ թե կանխարգելիչ միջոց, այլ բյուջետային բացերը լրացնելու գործիք։

2026 թվականի բյուջետային սպասումները հուշում են հակառակը՝ Երևանում ձևավորվում է տուգանքահեն կառավարման մոդել, որտեղ քաղաքացու գրպանը դարձել է ամենահեշտ հասանելի ֆինանսական աղբյուրը։

More From Author

Հովհաննավանքում նախատեսված Սուրբ Պատարագը տեղափոխվել է Կարբի՝ հնարավոր բախումներից խուսափելու նպատակով

Բանակի հոգևոր առաջնորդության նկատմամբ ճնշումներ