Իրանի քաղաքական համակարգի բարդությունները և հայկական հարցի համատեքստը

Այսօրվա բողոքի ալիքի գլխավոր կարգախոսներից է դարձել Իրանի ներկայիս քաղաքական համակարգի փոփոխության պահանջը, որն ակտիվորեն աջակցվում է նաև «դրսից»։ Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Իրանի այսպիսի կառավարման համակարգը, և ի՞նչ են պահանջում փոխել իշխանության ընդիմախոսները։

Իրանը այն եզակի երկրներից է, որտեղ գործում է թեոկրատական կառավարումը։ 1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն՝ երկիրը իսլամական հանրապետություն է, որտեղ պետության գլուխը Գերագույն առաջնորդն է (ռահբարը)։

Իրանի կառավարման հիմնական կառույցներ

1. Գերագույն առաջնորդ (Ռահբար)

Ռահբարը որոշում է երկրի ընդհանուր քաղաքականությունը և նաև Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարն է։ Նա նշանակում է պետության կարևոր պաշտոններում՝ զինված ուժերի բոլոր զորքերի հրամանատարներին, Սահմանադրության պահապանների խորհրդի տասներկու անդամներից վեցին։

Իր հերթին, ռահբարը նույնպես ընտրվում է, սակայն ոչ թե ուղիղ ընտրությամբ բնակչության կողմից, այլ այսպես կոչված Փորձագետների խորհրդի կողմից։ Այդ խորհուրդը բաղկացած է 88 մոջթահիդներից, որոնք իրենց հերթին ընտրվում են երկրի ողջ բնակչության կողմից՝ ութ տարի ժամկետով։ Այսպիսով, երկրի ռահբարը, անուղղակի, ընտրվում է ողջ բնակչության կողմից, որտեղ միջնորդի դերում են լինում երկրի ամենահեղինակավոր իսլամական աստվածաբանները։

2. Նախագահ

Իրանում երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան նախագահն է։ Նա փաստացի հանդիսանում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը։ Նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով։ Նախագահի թեկնածուները պետք է նախապես հաստատվեն Պահապանների խորհրդի կողմից։

3. Խորհրդարան (Մեջլիս)

Պարլամենտը բաղկացած է 290 անդամից, որոնք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով։ Մեջլիսի պարտականությունների մեջ են մտնում օրենսդրության մշակումը, միջազգային պայմանագրերի վավերացումը և բյուջեի կազմումը։ Մեջլիսի բոլոր թեկնածուները հաստատվում են նաև Պահապանների խորհրդի կողմից։

4. Պահապանների խորհուրդ

Այս կառույցը հաստատում է հիմնական պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի, կառավարության անդամների և խորհրդարանի անդամների։ Խորհրդի հիմնական պարտականությունն է վերանայել օրինագծերը՝ իսլամական օրենքներին համապատասխանելու համար։ Եթե պարզվի, որ դրանք հակասում են շարիաթի օրենքներին, օրինագիծը հետ է ուղարկվում վերանայման։ Ավելին, Խորհուրդն իրավունք ունի վետո դնել Մեջլիսի ցանկացած որոշման վրա։

Իրանի էթնիկական կազմը

Իրանը միասնական պետություն է, որը բնակեցված է տարբեր ազգերով։ Թեև պաշտոնական վիճակագրություն ազգությունների քանակի մասին չկա, միջազգային փորձագիտական շրջանակները իրենց վերլուծություններում հենվում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալների վրա։ Ըստ այդ տվյալների՝ Իրանի բնակչության էթնիկական կազմը հետևյալն է․

Պարսիկներ: 61%
Ադրբեջանցիներ: 16%
Քրդեր: 7%
Մազանդարանցիներ: 6%
Գիլանցիներ: 6%
Լուրեր: 4%
Թուրքմեններ: 3%
Բախտիարներ: 2%
Բելուջներ: 2%
Արաբներ: 2%

Բացի այդ, երկրում ապրում են նաև այլ ազգեր, որոնց թիվը մեկ տոկոսից ավել չէ։ Դրանք են, իրանալեզու թալիշները, հազարաները, փաշթունները, տաջիկներ, ջեմշիդներ, թուրքալեզու քաշքայիսները, աֆշարները, չարայմակները, շահսևանները։ Իրանում ապրում են նաև հայեր, ասորիներ, վրացիներ (ֆերեդանցի մահմեդականացված վրացիներ են) և հրեաներ։

Հայերի կարգավիճակը Իրանում

Թեև հայերը վիճակագրական տեսանկյունից լուրջ թվաքանակ չեն կազմում, նրանք ներկայացված են խորհրդարանում՝ ունենալով երկու մանդատ։ Համեմատության համար, նշենք, որ հրեաները, ասորիները և զրադաշտները ունեն մեկական պատգամավորական մանդատ։

Հայերի կարգավիճակը Փեհլեվիի կառավարման ժամանակ ավելի բարենպաստ էր։ Շահի ռեժիմը, իրականացնելով իր ազգային քաղաքականությունը՝ միասնական իրանական համայնք կառուցելու համար, օգտագործում էր իրանական ազգայնականության գաղափարները։ Ռեզա Փեհլեվիի գահակալության տարիներին հայ համայնքի վիճակը շատ ավելի դժվար էր, քան նրա որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի գահակալության տարիներին։

1979 թվականի Իսլամական հեղափ

More From Author

Կառավարության աղբյուրները պարգևավճարների մասին տեղեկատվությունը թաքցնում են հանրությանն

Պարգևավճարներ վարչապետի աշխատակազմին․ 2 մլրդ դրամի գումարի բաշխումը