Աշտարակի համայնքապետարանի հետ կնքված պայմանագրերի արժեքը հասնում է 966 մլն դրամի։ Այս գումարը կոնսորցիում է կնքել «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների միջև, որի ղեկավարումն իրականացնում է Աշտարակի համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանը։
Արա Բաղդասարյանը, որը 2021 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով, «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նրա կնոջը՝ Մերի Խաչատրյանին, պատկանում է «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների կոնսորցիումի 40%-ը։
«Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ի մյուս մասնակիցները նույնպես Արա Բաղդասարյանի ազգականներն են։ Ընկերության 50% բաժնետոմսը պատկանում է Կարո Բաղդասարյանին, իսկ 10%-ը՝ Վահե Բաղդասարյանին։
Հետաքրքրական է, որ «Էկո սիթի գրուպ» ընկերությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 2-ը պատկանել է այլ անձանց։
Այս կոնսորցիումը 2025 թվականին ևս 6 պայմանագիր է կնքել այլ համայնքների և պետական մարմինների հետ՝ ընդհանուր առմամբ 1 մլրդ 216 մլն 543 հազար դրամի արժողությամբ։