Որոշումներն անհիմն են և անընդունելի․ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը։

Չնայած պաշտպանների կողմից ներկայացված օրինաչափ և իրական փաստարկներին՝ Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով, իսկ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը՝ նույնպես մեկ ամսով։

Արագածոտնի թեմը համարում է կայացրած որոշումները անհիմն և անընդունելի։ Թեմը հորդորում է իր հավատյալներին չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով։

Դատական հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 20-ին՝ ժամը 14:30-ին։

More From Author

Ազգային Ժողովը 3 միլիոն դրամ է ծախսել ներկայացուցչական միջոցառումների համար

Հայաստանը կանգնած է իր պատմության ամենակարևոր քաղաքակրթական ջրբաժանից