Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Այս տարվա հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման հիման վրա, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության պատճառը դարձել է եպիսկոպոսի կողմից ցուցաբերված գործողությունները, որոնք, ըստ հայրապետական որոշման, խոչընդոտել են Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը։ Այս գործողություններն առնչվում էին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությանը։ Նրա գործողություններով առիթ է ստեղծվել իշխանության կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար՝ դատական հայցով պայմանավորված։

Հոգևոր խորհրդի որոշմամբ նշվում է, որ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Այս պահից հետո կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքին՝ իր անունը կրելով ավազանի ձևով՝ որպես Արման Սարոյան։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։

More From Author

Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ նիստի որոշումները

Նոր Նորքի թաղապետարանի դիմացի այգին՝ կանաչ գոտու վանդալիզմի և օրենքի խախտման զոհ