68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը դարձավ ամենաքաղաքականը պատմության մեջ

Լոս Անջելեսում կայացած երաժշտության ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը դարձավ ամենաքաղաքականը՝ ի պատիվ ռեփեր Քենդրիկ Լամարի, որը հաղթեց հինգ անվանակարգում, ինչպես նաև Բեդ Բաննիին, որի իսպաներեն ալբոմը դարձավ պատմության մեջ առաջինը, որը գլխավոր «Տարվա ալբոմ» մրցանակը շահեց։

Արարողության ընթացքում շատ հաղթողներ և հյուրեր հայտարարեցին իրենց դժգոհությունը ԱՄՆ ներգաղթային ոստիկանության (ICE) գործողությունների կապակցությամբ, որոնք վերջին շաբաթներին հանգեցրին երկու ցուցարարի սպանության Մինեսոտայում։ Բազմաթիվ մասնակիցներ կրում էին «Կորչի ICE» (Abolish ICE) նշաններ։

Այս տարվա ամենահաջողակ մասնակիցը 38-ամյա Քենդրիկ Լամարն էր, որը հաղթեց ինը առաջադրված անվանակարգերից յոթում՝ դառնալով պատմության մեջ ամենաշատ «Գրեմմի» մրցանակներ ունեցող ռեփ արտիստը՝ գերազանցելով Ջեյ Զիին։ Նա արժանացավ «Լավագույն ռեփ ալբոմ» (GNX), «Լավագույն ռեփ կատարում» (Chans & Whips), «Լավագույն ռեփ երգ» (TV off), «Լավագույն մեղեդային ռեփ կատարում» (Luther), «Տարվա ձայնագրություն» (Luther) անվանակարգերում։

«Տարվա ալբոմ» մրցանակը շահեց պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին իր «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է այս գլխավոր մրցանակին։ Բաննին, որը հաջորդ շաբաթ կլինի Սուպերբոուլի ընդմիջման շոուի գլխավոր կատարողը, մրցանակը ստանալիս ասաց․ «Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը, ես կասեմ՝ թող կորչի ICE-ը»։

Այլ հաղթողներից էին երգչուհի Բիլլի Այլիշը, որը «Լավագույն երգ» անվանակարգում հաղթեց «Wildflower» երգի համար, և Լեդի Գագան, որը արժանացավ երկու մրցանակի՝ «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» («Mayhem») և «Լավագույն պարային ձայնագրություն» («Abracadabra») անվանակարգերում։ «Լավագույն նոր արտիստ» մրցանակը շահեց Օլիվիա Դինը։

More From Author

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ

Նիկոլի «նոր Հայաստանում» կրթվելն այնքան նորաձև է…