Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակչությունը հեռացել է ադրբեջանական վերահսկողության շրջանից

Սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա և Վերին Շորժա համայնքների բնակիչների մի մասը ստիպված է եղել լքել իրենց տները։

Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ այս պահին համայնքի բնակիչներից ոչ ոք չի բնակվում Ներքին Շորժայում։ Բոլորը գտնվում են Վարդենիսում։ Նա նշեց, որ երբ գարունը բացվի, մարդիկ կվերադառնան իրենց տները։

Համայնքի ղեկավարը բացատրեց, որ բնակչության լքելու հիմնական պատճառը ճանապարհների անանցանելիությունն է։ Բացի դրանից, նա նշեց, որ ռիսկը շատ մեծ է, քանի որ համայնքի հողերը գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Արամ Մինասյանը նաև նշեց, որ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի որոշ մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է մեր սարից, և հակառակը։ 2 սարերի արանքում պոստեր են։ Էդ տարածքում մենք վարելահող չունենք, այն արոտավայր է։ Բայց մարդիկ ռիսկ չեն անում գնալ այդ հատվածը, որը հսկվում է երկու կողմերից»։

Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ հիվանդ է։ Իր հերթին, Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանը խորհուրդ տվեց հարցումները ուղղել Վարդենիսի համայնքապետարան՝ նշելով, որ իրենք այդ հարցերով չեն զբաղվում։

More From Author

Երևանի փողոցներում առաջին ձյան կաթիլները բացահայտում են մի ցավալի իրականություն