Ամերիաբանկը ֆինանսավորում է Հայաստանում առաջին արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցումը

Ամերիաբանկը հայտարարում է, որ 60 մլն ԱՄՆ դոլարի գումարով ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերության կողմից Հայաստանում առաջին արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնի կառուցման նախագծին։ Այս ֆինանսավորումը համարվում է նշանակալի իրադարձություն, որը նախաձեռնում է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նախագծի ֆինանսավորման գործընթացը։

Կենտրոնը, որը կառուցվում է Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցությամբ, կդառնա տարածաշրջանում ամենահզորը։ Այն կապահովի գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաները մեծ ծավալներով կիրառելու հնարավորություն՝ ամրապնդելով Հայաստանի առաջատար դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում։

Այս ֆինանսավորումը հաստատում է Ամերիաբանկի դերը որպես Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողի։ Բանկի կորպորատիվ պարտավորությունների պորտֆելը, որը ներառում է լիզինգ և ֆակտորինգ, գերազանցում է 1 տրիլիոն դրամը՝ ստեղծելով աննախադեպ ցուցանիշ Հայաստանի բանկային համակարգում։

Ամերիաբանկը, որպես ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն, շարունակում է իր ռազմավարության շրջանակում ներդնել և կատարելագործել նորարարական լուծումներ՝ ուղղված բավարարելու իր հաճախորդների ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Բանկը դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր է, որը առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։

Բանկի գործունեությունը վերահսկվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից։

More From Author

Իրանում պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 1750-ի, վիրավորների՝ 22 800-ի

Երաշխավորված խաղաղության հասկացությունը և մեր պարտականությունները