Իմ աջակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում եղած և երկար տարիներ Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային խորհուրդների աշխատանքներին համակարգող անձ, ով մի քանի անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ կուսակցության կազմում, ցանկանում եմ հայտնել իմ անվերապահ աջակցությունը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

Իմ համոզմունքն է, որ մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումը հնարավոր է միայն միասնության, հանրային համերաշխության և համատեղ աշխատանքի միջոցով։

Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ ես անձնականորեն տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերում ոչ միայն ուսանող երիտասարդությանը, այլև մարզաշխարհին և բոլոր բնագավառներին՝ կրթությունից մինչև գիտություն, արվեստ և հոգևոր կյանք։ Նրա ուշադրության կենտրոնում միշտ եղել են նաև Գյումրու քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը, շնորհիվ նրա անմիջական հովանավորության և աջակցության, արդեն իսկ լուծում է ստացել։

Այս համատեքստում ես կոչ եմ անում իմ բոլոր նախկին ուսանողներին, ինչպես նաև այսօրվա երիտասարդ սերունդներին՝ դառնալ այս ծրագրի քննարկման և ուժեղացման ակտիվ մասնակիցներ։ Սա բացառիկ հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է լսելի դարձնել իր ձայնը և ներդրել իր գաղափարները մեր երկրի ապագայի կառուցման գործում։

Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր հայրենիքի ճակատագրի նկատմամբ։

Վարդևան Գրիգորյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

More From Author

Պաշտպանության նախարարը զբաղված է քաղաքական գործունեությամբ, իսկ արցախցի զինծառայողների ընտանիքները մնում են առանց քաղաքացիության

Իրանում պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասել է 1750-ի, վիրավորների՝ 22 800-ի