Ո՛չ մեկ, ո՛չ երկու Վաղարշապատի նորաթուխ ՔՊ-ական իշխանությունն ավագանու կանոնադրությունն է խախտում։

Վաղարշապատի քաղաքային ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ քաղաքի ավագանու կողմից ձևավորված հանձնաժողովների նիստերը մինչ օրս չեն հրավիրվել, ինչը կանոնադրության պարտադիր պահանջների կտրուկ խախտում է։

Ինչպես նշվում է, ավագանու կանոնադրության 95-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովները ձևավորվելուց հետո առնվազն 5 օրվա ընթացքում պետք է նիստ հրավիրեն։ Հանձնաժողովները ձևավորվել են մարտի 13-ին, սակայն այդ օրվանից անցել է ավելի քան 5 օր, և նիստերն այդպես էլ չեն տեղի ունեցել։

Այս խախտումը, սակայն, միայն մեկն է։ Կանոնադրության 107-րդ կետը պահանջում է, որ հանձնաժողովի նիստը գումարվի ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ։ Քանի որ հանձնաժողովների նիստերը հրավիրվել են ավագանու հերթական նիստից ընդամենը 3 օր առաջ, սա նույնպես կանոնադրության պարտադիր պահանջի խախտում է։

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները նշում են, որ այս իրավիճակը ցույց է տալիս ՔՊ-ի և դրա կողմնակիցների իրական դեմքը, որը, նրանց կարծիքով, խուսափում է պատասխանատվությունից և չի հետևում իրենց ստեղծած կանոններին։ Այս հարցը բարձրացվել է բնակիչների կողմից, ովքեր ահազանգեր են արել «Մայր Հայաստան» խմբակցությանը՝ իրենց անհանգստությունը հայտնելով։

More From Author

Արդեն խնդիրն այլևս այն մարդը չէ, ով Հայաստանը ներկայացնում է աշխարհին, այլ այն զանգվածն է, որը պատրաստ է նրան ձայն տալ։